ԳլխավորԽճանկար

Ջուլիետտա Քոլոյանը ցանկանում է բժիշկ-բանաստեղծ դառնալ

ԵՊԲՀ ուսանող Ջուլիետա Քոլոյանը

Ջուլիետտա Քոլոյանը մանկուց է երազել բժիշկ դառնալու մասին: Հետամուտ լինելով իր երազանքին՝ Ջուլիետտան այժմ բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի  1-ին կուրսի ուսանող է, տեղեկացնում են բուհից:

«Ես սիրում եմ տեսնել մարդկանց ուրախ, այդ պատճառով շատ եմ ցանկանում դառնալ լավ մասնագետ, որը կկարողանա բուժել և ում շնորհիվ մարդիկ կկարողանան ապրել ու շարունակել ժպտալ»,-նշում է նա:

Հերացիականը իրեն երբևէ այլ մասնագիտության մեջ չի պատկերացրել, իսկ նեղ մասնագիտության հարցում դեռևս չի կողմնորոշվել, ավելի բարձր կուրսերում հստակ որոշում կկայացնի:

ԵՊԲՀ ուսանողը սիրում է նաև  գրականությունն ու արվեստը, միշտ ոգեշնչված է եղել հայ բանաստեղծներով. Վահան Տերյանի գրվածքները նրա համար առանձնահատուկ են մինչև հիմա:

Նա նաև ստեղծագործում է, ցանկանում է բժիշկ-բանաստեղծ դառնալ:

Ստորև՝  Ջուլիետտա Քոլոյանի ստեղծագործություններից մեկը:

Թախծոտ աչքերդ արդեն
Մոռացել են ամեն ինչ,
Ներող հայացքդ էլ կարծես
և’ ուրախ է, և’ անվիշտ։

Դու ստու’մ ես, նե’նգ տեսիլ
և թախծում ես և տրտում,
Կուզես խաբել ամենքին,
Բայց հավատալ չեմ կարող։

Գրիր մի խենթ պատմություն՝
Հին ու անցած երազի,
Թե ինչպես դու մի անգամ
Հանդիպեցիր անցորդին։

Ես` վշտացած մի շրջիկ,
Դու` կորուսյալ կերպարանք,
Սին խոստումներ տվեցինք
Ու չգտանք էլ իրար։

Հիմա դեմքդ տեսնելով`
Կորած անդունդ եմ հիշում։
Այնտեղ թաղված է մթում
Մի սուրբ շշուկ, տխրություն։

Թող մոլեգնած հողմերում
Էլ չգտնենք մենք իրար,
Թող որ սպանված երգերում՝
Երազենք ու հեռանանք: