Երևանում՝ Պոլիտեխնիկի բակում, ամուսնության առաջարկ է արվել, տեղեկանում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆեյսբուքյան էջից։
«Երեկոյան, նոր լուսային կահավորում ստացած Պոլիտեխնիկի բակը լուսավորվեց անսպասելի՝ սիրո խոստովանության և ամուսնության առաջարկության հրավառությամբ: Սիրո խոստովանությանը պատրաստվող տղան ինժեներական համալսարանի հրապարակը ընտրել էր որպես պատմական ճարտարապետական և գրավիչ կանաչապատ տարածք: Եվ անսպասելի սպասելին՝ Տերյան 105-ում:
Պոլիտեխնիկի բակը դարձավ երկու սիրող սրտերի միասնության սկզբնակետը: Պոլիտեխնիկը բոլորինն է՝ կենտրոնատեղի բոլոր նպատակների իրագործման:
Երջանկություն սիրահարներին»,-նշված է գրառման մեջ: