ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկը և «ՀայՓոստը» համագործակցության հուշագիր են կնքել

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, տեղեկացնում են բուհից։

Համագործակցության հուշագրի համաձայն՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները կկարողանան ընկերությունում ստանալ պրակտիկ գիտելիքներ iNovation դուստր ընկերության բարձրակարգ ծրագրավորողների կողմից: Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել ՀՀ ամենամեծ ցանցն ունեցող և արագ զարգացող ընկերությունում։

Հուշագրով նախատեսվում է ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումը, ինչպես նաև բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը «ՀայՓոստում»։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «ՀայՓոստը» նախատեսում են մշտապես քննարկել և մշակել համագործակցության առավել արդյունավետ այլ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։