ԳլխավորԽճանկար

ԽՍՀՄ-ում առաջին Էլեկտրամոբիլը ստեղծվել է Պոլիտեխնիկում ավելի քան 50 տարի առաջ

Պոլիտեխնիկի ստեղծած էլեկտրամոբիլը

Չնայած այն հանգամանքին, որ առաջին էլեկտրամոբիլը ստեղծվել է դեռ 19-րդ դարում, ներքին այրման շարժիչով մեքենայից տասնամյակներ առաջ, միայն 20-րդ դարի երկրորդ կեսին մարդկությունը լրջորեն զբաղվեց էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների (EV) մշակմամբ: Այդ բնագավառում առաջատարներից էր ԽՍՀՄ-ի կազմում գտնվող Հայաստանը: Կոնկրետ՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, որն այն ժամանակ կրում էր Կարլ Մարքսի անունը, տեղեկանում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքից։

Հնարավոր է, էլեկտրամոբիլի թեման ընդհանրապես շրջանցեր Հայաստանը, եթե չլիներ ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը: Ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղից, Իոսիֆյանը ԽՍՀՄ-ում դարձավ էլեկտրամեխանիկայի հիմնադիրը, համանուն գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը, նաև ակնառու հաջողությունների հասավ հրթիռաշինության բնագավառում: Պոլիտեխնիկի հնաբնակների խոսքով, առանց նրա միջամտության, Մոսկվայից մեր կողմը չէին էլ նայի: Իոսիֆյանը, սակայն, դիպել էր նշանակետին:

ԽՍՀՄ-ում այդ աշխատանքում ներգրավված հիմնական կառույցներն էին ՈՒԱԶ,  ՎԱԶ, ՌԱՖ, ԵրԱԶ ավտոգործարաններն ու մի քանի մոսկովյան գիտահետազոտական ինստիտուտ: Եվ Երևանի Պոլիտեխնիկը: Սկզբնական շրջանում ծրագրի կենտրոնացում չի եղել, յուրաքանչյուրը ձգտել է Ա-Ֆ անցնել սեփական ճանապարհով:

Պոլիտեխնիկում աշխատանքը համակարգում էր Էմիլ Դիլանյանը, որը Էլեկտրաբանեցման և պրոցեսների ավտոմատացման ամբիոնի վարիչն էր, միաժամանակ՝ ԷՏ-01 լաբորատորիայի ղեկավարը: Նա երբեք ձայնը  չէր բարձրացնում, մեղմ մարդ էր, աշխատասեր, տուն չէր գնում՝ քանի դեռ աշխատակիցներից գոնե մեկը ինստիտուտում էր: Մի խոսքով՝ ղեկավար, որն իր տեղում էր, հիշում են ավագ սերնդի  պոլիտեխնիկցիները: Երևի դա էր բնորոշ ու օրինակելի կերպարը մի մարդու, որը Երկրորդ համաշխարհային պատերազմում լինելով ռազմական օդաչու` խոցել էր թշնամու տասնյակ օդանավեր, վիրավոր վիճակում հասել յուրայիններին, և բժիշկները, կյանքը փրկելու համար անդամահատել էին նրա ձեռքը: Այն ժամանակ Դիլանյանին համեմատում էին լեգենդար օդաչու Ալեքսեյ Մարեսևի հետ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։