ԳլխավորՄի կտոր երգ

«Նեմրա»-ն ներկայացրել է «If you go» երգի տեսահոլովակը

«Նեմրա» ռոք խումբը երաժշտասերների դատին է հանձնել «Եթե դու գնաս» (If you go) երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Վան Եղիազարյանն է:

Տեղեկանք-«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյանը, դաշնակահար Մարիաննա Կարակեյանը, հարվածային գործիքներ է նվագում Մարեկ Զաբորսկին:

Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը, 40-ից ավելի հեղինակային երգեր: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմեն`շրջված)։