Ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյան օրը, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է նոր ստեղծագործություն՝ «Ես այն եմ եղել»։
Երգը ստեղծվել է Սահյանի համանուն բանաստեղծության հիման վրա՝ համադրելով դասական հայկական պոեզիան և ժամանակակից երաժշտական մոտեցումները։ Սա ևս մեկ փորձ է՝ մեծ պոեզիան նոր շնչով ներկայացնելու և այն հասցնելու այսօրվա լսարանին։
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարում նեղություն չզգաս:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, տարել, ներել, համբերել…
Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ,
Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին.
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


