ԳլխավորԼուր

Կազանում իրանցի ուսանողները ծեծի են ենթարկվել և ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Կազանում ձերբակալված իրանցի ուսանողներն ազատ են արձակվելուսանողներ

Երկու իրանցի ուսանողներ ծեծի են ենթարկվել և ձերբակալվել ոստիկանության կողմից Ռուսաստանի Կազան քաղաքում, հայտնում է իրանական SNN գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Կազանի դաշնային համալսարանում վիզաների երկարաձգման ժամանակ, երբ ուսանողների միջև ծեծկռտուքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Իրանի գլխավոր հյուպատոսությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին «իրանցի ուսանողների նկատմամբ ոստիկանության կոպիտ վերաբերմունքի և տեղի ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ միջամտության» կապակցությամբ:

Ավելի ուշ երիտասարդներն ազատ են արձակվել։