ԳլխավորԼուրԿրթություն

ԱրՊՀ-ում դասերը 2-4-րդ կուրսերի ուսանողների համար կմեկնարկեն սեպտեմբերի 7-ից

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ)  ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր, ընդունվել որոշումներ:

ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացը կմեկնարկի կենդանի, ոչ հեռավար եղանակով: Բակալավրիատի առկա ուսուցման համակարգի 1-ին կուրսեցիները կհաճախեն պարապմունքներին ս.թ. սեպտեմբերի 1-ից, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերը՝ սեպտեմբերի 7-ից:

Մագիստրատուրայում կրթական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 7-ից  սկզբնական շրջանում ոչ հեռավար, ավանդական եղանակով` մինչև էլեկտրոնային ուսուցման նոր համակարգը լիարժեքորեն գործարկելը, որից հետո պարապմունքները կկազմակերպվեն հեռավար եղանակով:

Ուսումնական գործընթացը կկազմակերպվի պարետատան պահանջներին ու ցուցումներին համապատասխան:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր 2020-2021 ուս. տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելության արդյունքներին, որը ներկայացրել է ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գ. Գասպարյանը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ այս տարի ընդունելությունը կազմակերպել են` հիմք ընդունելով ԱՀ նախագահի այն հայտարարությունը, որ անվճար ուսուցումը հիմնված է լինելու որակի ապահովման վրա:

2020-2021 ուս. տարվա մագիստրատուրայի ընդունելության կազմակերպման մասին տեղեկատվություն է ներկայացրել ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետ Ի. Խաչատրյանը` նշելով, որ մագիստրատուրայի ընդունելության քննությունների անցկացման բոլոր պայմաններն ապահովված են, քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 26-ին` համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով պարետատան պահանջներին ու ցուցումներին համապատասխան:

Ռեկտորատը հաջորդիվ քննարկել է ուսանողների և դիմորդների դիմումները, կայացրել որոշումներ:

Comment here