ԳլխավորԼուր

Առցանց վերապատրաստում՝ ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն դասավանդող ուսուցիչների համար

Մեկնարկել են ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացները` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ համատեղ:

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրով վերապատրաստվում են

«Ես և շրջակա աշխարհը», «Հասարակագիտություն», «Մաթեմատիկա» և «Հանրահաշիվ» առարկաների ուսուցիչները, ովքեր ֆինանսական կրթման ինտեգրմամբ դասեր են անցկացնելու 2 -11-րդ դասարանցիների համար։

Այս տարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները յուրաքանչյուր խմբի համար տեղի է ունենալու երկու փուլով. 1-ին փուլը կանցկացվի օգոստոսի 17-ից 29-ը, 2-րդը՝ հոկտեմբերին:

Ֆինանսական կրթության ինտեգրմամբ դասընթացներ իրականացնելու նպատակով ուսուցիչները վերապատրաստվում են 2017 թվականից. արդեն վերապատրաստվել են 685 դպրոցների 4951 ուսուցիչներ։

«Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի վերապատրաստման դասընթացներն իրականացվում են հետևյալ ուղղություններով.

• «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի վերապատրաստման 3-օրյա դասընթաց՚ 6-րդ դասարանում դասավանդող 1950 ուսուցիչների համար,

• «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի վերապատրաստման դասընթաց՝ 5-րդ դասարանում դասավանդող բոլոր ուսուցիչների համար,

• Ձեռնարկատիրական կրթության վերապատրաստման 5-օրյա դասընթաց՝ 10-րդ և 11-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար:

2017 թվականից սկսած «Ձեռնարկատիրական կրթության» բաղադրիչի ինտեգրմամբ «Տեխնոլոգիա» առարկան փուլային եղանակով ներդրվել է հանրակարթական դպրոցների 2-5-րդ դասարաններում: Ընդհանուր առմամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 7831 ուսուցիչ: 

«Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի շրջանակում ուսուցիչների վերապատրաստումներն իրականացնում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը:

Comment here