ԳլխավորԼուր

Մասնագիտական զարգացման հնարավորություն՝ անգլերենի ուսուցիչների համար

Բրիտանական խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է ուսուցիչների մասնագիտական զարգացման առցանց դասընթաց՝ նպաստելով շարունակական մասնագիտական զարգացմանը։

Դասընթացն իրականացվելու է «Ուսուցիչների առցանց համայնք» հարթակում (Online Teacher Community Platform) 2022 թվականի հունվարի 17-ից մինչև մարտի 26-ը (11 շաբաթների ընթացքում)՝ շաբաթական 3 ժամ:

Ծրագրի մասնակցության առավելություններն են.

• Բրիտանական խորհրդի կողմից մասնակցության վկայագիր,

• ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված 4 կրեդիտ՝ ատեստավորման համար,

• ՀՀ այլ մարզերի ուսուցիչների հետ մասնակցություն մասնագիտական շարունակական զարգացման տարատեսակ բարձրորակ գործընթացներին,

• քննարկումներ և գաղափարների փոխանակում գործընկերների հետ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով ստորև ներկայացված դիմումը՝ https://forms.office.com/r/DYgBpKZxME (անգլերեն) մինչև սույն թվականի դեկտեմբերի 24-ը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից։