ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ամառային դասընթացներ՝ Ռումինիայի համալսարաններում

2023 թ. հուլիսին Ռումինիայի Կոնստանցայի «Օվիդիուս» (հուլիսի 3-22-ը), Յասի «Ալեքսանդրու Իոան Կուզա» (հուլիսի 10-28-ը) և Տիմիշոարայի «Արևմտյան» (հուլիսի 17-29-ը) համալսարանները հայտարարում են ռումիներենի ամառային դասընթացների կազմակերպման մասին, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.edu.ro/summer-courses/:

Պահանջվող փաստաթղթերի (ռումինական կողմի ներկայացված պահանջներին համապատասխան) ընդունման վերջնաժամկետն է հունիսի 1-ը:

Փաստաթղթերն անհրաժեշտ է սկանավորել և ուղարկել Երևանում Ռումինիայի դեսպանության էլեկտրոնային հասցեին՝ erevan@mae.ro: