Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԿրթություն

Անվճար ՏՏ դասընթաց՝ պատերազմի արդյունքում առողջական խնդիրներ ձեռք բերած երիտասարդների համար

Մեկնարկում է 6 ամսյա անվճար ՏՏ ուղղվածությամբ դասընթաց՝ պատերազմի արդյունքում առողջական խնդիրներ ձեռք բերած երիտասարդների համար, տեղեկանում ենք Opportunities with Artak ֆեյսբուքան էջից։

Դասընթացի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին մուտք գործել ՏՏ ոլորտ, ունենալ նոր մասնագիտություն և ստանալ աշխատանքի հնարավորություն։

Ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն խորը գիտելիքներ՝

HTML/CSS, JavaScript, PHP, Data Base

-Դիսկրետ մաթեմատիկա

-Ալգորիթմների տեսություն

-Ցանցային հիմունքներ առարկաներից:

Ստանալով վեբ ծրագրավորողի որակավորում՝ մասնակիցները կկարողանան ձևավորել և նախագծել վեբ կայքեր, առանձին էջեր, հավելվածներ:

Օնլայն հայտադիմումը` https://gitc.am/regions/all

Դասերը կմեկնարկեն 2021թ․ մարտից։

Հարցերի դեպքում զանգահարե՛ք 094 034 034։

Ծրագիրն իրականացնում է ԳՏՏԿ գիտակրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության «Զինվորի Մայր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ` Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ:

Comment here