ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ռումինիայում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ավելի վաղ հայտարարված մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները փոխվել են:

Մասնավորապես, մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:

Քննություններն էլ տեղի կունենան 2022 թվականի ապրիլի 21-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում: