ԳլխավորԼուր

Մահացել է «Խաղալիքը» ֆիլմի դերասանը (տեսանյութ)

96 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Միշել Բուկեն, հայտնում է France-Presse-ը։

Բուկեն մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։

Նա հայ հանդիսատեսին հայտնի է «Խաղալիքը» (1976) կատակերգական ֆիլմում իր դերի շնորհիվ, որտեղ նա խաղում էր Պիեռ Ռիշարի հետ։

Բուկեն իր կարիերայի ընթացքում երկու անգամ արժանացել է «Սեզար» մրցանակի։