ԳլխավորԼուր

Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է աշխատանքը

Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը փետրվարի 7-ի ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը, և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից, տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն վակցինացիայից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում»,-նշված է դեսպանատան գրառման մեջ։

Comment here