Հոկտեմբերի 2-ին, ժամը 03:38-ին օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ արևելք, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։