ԳլխավորԿրթություն

Մի քանի խորհուրդ՝ սկսնակ ծրագրավորողներին

6 խորհուրդ սկսնակ ծրագրավորողներին՝ Code Republic-ից։

***

Դուք պետք է ակնկալեք, որ անընդհատ ձախողվելու եք և համբերատար լինեք, սպասելով ձեր առաջընթացին, քանզի մասնագետ դառնալը պահանջում է քրտնաջան աշխատանք և ժամանակ:

Անկախ նրանից, թե դուք ով եք՝ համակարգչային գիտությունների սկսնակ, վետերան, ձգտումներով լի ինքնուս ծրագրավորող կամ ծրագրավորող ուսանող, ծրագրավորման արվեստին տիրապետելը հավերժական պայքար է:

1. Սովորեք ընթացքում: Սովորելիս միշտ խաղացեք կոդով

Որքան շուտ սկսեք խաղալ կոդով, այնքան ավելի արագ կսովորեք գաղափարները: Նույնիսկ եթե ձեզ համար ցանկացած թեմա պարզ է և հեշտ է թվում, միևնույն է, եթե կոդը չգործածեք, ձեր գլխին եք տալու առաջին հանձնարարությունը ստանալու ժամանակ, չիմանալով, թե ինչպես լուծել այն։ Դուք կտանջվեք՝ փորձելով մտաբերել, «սպասեք, ի՞նչ էր դա»: Ինչպես ասում են, «օգտագործեք կամ մոռացեք»։

Հուշում՝ նյութը սովորելիս կառուցեք նախագիծ: Հաճախ անհատական ​​նախագիծը լավագույն ելակետն է:

2. Հիմունքները երկարաժամկետ օգուտ կտան

Մինչև լեզվի կանոններն անգիր անելը խորհուրդ է տրվում զարգացնել ընդհանուր հիմունքային գիտելիքներ. սովորել ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ, տիրապետել համակարգչի ներքին աշխատանքի սկզբունքներին, հասկանալ օպերացիոն համակարգի բաղկացուցիչները և այլն։

Ծրագրավորման հիմունքները միշտ պետք է առաջին հերթին լինեն։ Որքան լավ հասկանաք դրանք, այնքան հեշտ կսովորեք ավելի առաջադեմ հասկացությունները։ Մեր փորձից կարող ենք եզրակացնել, որ ուսանողները, ովքեր շտապում են դասընթացների սկզբում, որտեղ մենք ամենաշատը կենտրոնանում ենք վեբ զարգացման հիմունքների վրա, հաճախ առաջինն են տուժում, քանի որ մենք անցում ենք կատարում ավելի առաջադեմ նյութի, ինչպիսին է օրինակ backend ծրագրավորումը, իսկ իրենք չտիրապետելով հիմունքներին դժվարանում են առաջ անցնել։

3. Ծրագրավորեք ձեռքերով: Դա ձեզ կկոփի և կօգնի հարցազրույցների ժամանակ

Համակարգչային մոնիտորները դառնում են ավելի բարակ, կոշտ սկավառակները՝ թեթև, ծրագրավորման լեզուները՝ ավելի հզոր, բայց ծրագրավորելը թուղթ ու գրիչով սովորելու ընթացքում շարունակում է մնալ ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։ Code Republic-ի թիմը հետևողական է այդ հարցում՝ ուսանողներին հորդորելով, երբեմն՝ ստիպելով գրել ծրագիրը թղթի վրա։

Լինի դա գրատախտակի կամ նոթբուքի վրա, ձեռքով կոդավորումը պահանջում է զգուշություն, ճշգրտություն և ուշադրություն կոդերի յուրաքանչյուր տողի հանդեպ։ Քանի որ, ի տարբերություն համակարգչի, դուք չեք կարող դադարեցնել ձեռքով գրված կոդի աշխատանքը ստուգելու համար՝ արդյոք այն ճի՞շտ է աշխատում, թե՞ ոչ։ Քննությունների և տեխնիկական հարցազրույցների համար դուք ստիպված կլինեք կոդավորել ձեռքով, քանի որ այն հայտնի է որպես ծրագրավորողի գիտելիքների արդյունավետ թեստ: Ուստի շուտ սկսեք  և ընտելացեք այս հին պրակտիկային:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here