ԳլխավորԽճանկար

Կորած թութակը 9 ամիս անց վերադարձել է Երեւանի կենդանաբանական այգի

2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց կորել էր վարդագույն կակադու կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը, նշված է Երեւանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում։

«2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձել է այգի։

Շնորհակալություն ՀՀ ոստիկանությանը և մեր աշխատակիցներին»,-նշված է գրառման մեջ։

Comment here