ԳլխավորԽճանկար

Ուսանողները նմանակել են հայտնի նկարիչների կտավների հերոսներին

ՌԴ Սարատովի պետական համալսարանի (ՍՊՀ) իրավաբանական ֆակուլտետի ուսանողները արտ-չելենջ են կազմակերպել, տեղեկանում ենք բուհի պաշտոնական կայքից։

«ВКонтакте» սոցիալական ցանցի «Գովազդ եւ ՍՊՀ հասարակայնության հետ կապեր» խմբում երկու շաբաթ շարունակ ուսանողները տեղադրել են իրենց լուսանկարները՝ փորձելով նմանակել հանրահայտ որեւէ կտավի հերոսի։

Մանկավարժների կողմից առավել բարձր գնահատականների են արժանացել Ալյոնա Դոգադինան («Բանաստեղծ Ալոնսո դե Էսիլյա-ի-Սունյիգայի դիմանկարը»), Անաստասյա Կորսկովան («Արտասվող տղան») եւ Միլանա Սուդարիկովան («Օգյուստ Ռենուարի դիմանակարը»)։

Օգտատերերի համակրանքին է արժանացել Ալեքսանդրա Շիշլովան («Ճիչ»)։

Comment here