Ամերիկյան իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքային նախապատրաստական պարապմունքները Սաուդյան Արաբիայից ժամանած գրեթե 300 ուսանողների համար, ովքեր ռազմական ավիացիայի դասընթացներ էին անցնում, տեղեկացնում է «Ասոշիեյթիդ պրեսսը»։
Պատճառը դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած պատահարն էր. Ֆլորիդայի ռազմաբազայում ուսանող՝ Սաուդյան Արաբիայի զինծառայող Մուհամեդ Սաիդ ալ-Շամրանիի արձակած կրակոցների զոհ էր դարձել 3 մարդ, 8-ը վիրավորվել էր։ Սպանվել էր նաեւ Շամրանին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։