ԳլխավորԽճանկար

YouTube-ը խստացրել է կանոնները

YouTube պորտալի տնօրինությունը մտադիր է հեռացնել այնտեղ զետեղված այն տեսագրությունները, որոնք սպառնալիքներ են պարունակում, ինչպես նաեւ ռասայական եւ սեռական պատկանելությանը, սեռական կողնորոշմանը վերաբերող վիրավորանքներ: Այդ մասին ասված է դեկտեմբերի 11-ին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

YouTube-ի ներկայացուցիչները նշել են, որ հրապարակվող տեսանյութի բովանդակությանը վերաբերող կանոնները նորացվել եւ խստացվել են: Այժմ արգելվում են ոչ միայն բացահայտ, այլեւ քողարկված կամ կասկածելի սպառնալիքները: Դա ներառում է անձի նկատմամբ բռնության նմանակումը կամ ցանկացած տեքստ, որն ակնարկում է, թե կարող է ֆիզիկական բռնություն կիրառվել:

Comment here