ԳլխավորԼուր

Վարորդական իրավունքի համար քննությունների նոր կանոնները կգործեն 2021 թ.-ից

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունների նոր կանոնները կսկսեն գործել ոչ թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ինչպես կառավարությունը որոշել էր դեռ տարեսկզբին, այլ 2021 թվականի հունվարի 1-ից։ Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի այօրվա նիստում։

Փոփոխությունների ժամկետի հետաձգումը ոստիկանությունը պայմանավորում է կորոնավիրուսային համավարակով, քանի որ նախորդ ամիսների ընթացքում ՃՈ քննական կենտրոնները տեւական ժամանակ չեն աշխատել։

Ավելի վաղ ոստիկանությունը հանրային քննարկման էր ներկայացրել որոշման նախագիծը, առաջարկելով նոր կանոնների գործողության ժամկետը հետաձգել առնվազն մինչև տարեվերջ, սահմանել նաև անցումային դրույթ այն անձանց համար, ովքեր դրական արդյունքով հանձնել են որակավորման տեսական քննությունը մինչև որոշումների ուժի մեջ մտնելը, սակայն գործնական վարման քննությունը պետք է հանձնեն որոշումների ուժի մեջ մտնելուց հետո։

Ըստ ոստիկանության տվյալների՝ 2020թ. օգոստոսի 10-ի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցելու նպատակով Ճանապարհային ոստիկանություն է ներկայացվել ավելի քան 26.000 դիմում, որից մոտ 12.500-ը՝ Երևան քաղաքում:

Comment here