ԳլխավորԼուր

Ժամկետը լրացած անձնագրերը վավեր են մինչեւ արտակարգ դրության ավարտը

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել անձնագրերի վավերականության վերաբերյալ։

«Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչեւ արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը»։

Comment here