ԳլխավորԼուր

Քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգվեց

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթն ընդունվեց միաձայն` 87 «կողմ» ձայնով:

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում էր ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Comment here