ԳլխավորԼուր

Լրանում է բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի ժամկետը

Հուլիսի 26-ին, ժամը 18.00-ին լրանում է բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի ժամկետը, տեղեկացնում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող են միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները:

Դրա համար պետք է dimord.am կայքի անձնական էջում առցանց եղանակով լրացնել դիմում-հայտ։

Հուլիսի 26–ից հետո կազմակերպվելու է մրցույթը, իսկ հուլիսի 30–ին կհրապարակվեն թափուր տեղի համար մրցույթի արդյունքները։

Առաջին փուլի քննություններն անցկացվել են հունիսի 8-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, դիմորդը պետք է ընտրեր մեկ բուհի մեկ մասնագիտություն: Միասնական քննություններին մասնակցել է 11058 դիմորդ, որոնցից 8123-ն ընդունվել են բուհեր, իսկ 238 դիմորդներ, հավաքելով բավարար միավորներ, չեն կատարել մասնագիտության ընտրություն:

 

Comment here