Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Զոհվել է ՇՊՀ-ի ուսանող Կառլեն Առաքելյանը

Կառլեն Առաքելյան

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացած պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Կառլեն Մառլենի Առաքելյանը, տեղեկացնում են բուհի ֆեյսբուքյան էջում։

22-ամյա Կառլեն Առաքելյանը Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր։

Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

«Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Կառլեն Առաքելյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։

Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին»,-նշված է գրառման մեջ։

Comment here