ԳլխավորԼուր

Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել. «Ռադիոլուր»

Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք՝ «Ռադիոլուրին» հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Զոհվածը Խերսոն քաղաքից է, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։

Հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ զոհված Վահիկ Սողոմոնյանը ազգությամբ հայ է, Ուկրաինայի քաղաքացի։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Լուսանկարում՝ հրետակոծված տուն Ժիտոմիրում