«Հպարտության անչափելի զգացում ունեցա, երբ կարդացի Պաշտպանության նախարարությունից ինձ ուղղված այս գրությունը։ Շնորհակալ եմ, ապագա կոլեգաներիս, որ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայոց Սպիտակ Բանակն անպարտելի է․․․»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու ներկայացրել ՊՆ գրությունն ամբողջությամբ։
Գրությունը ներկայացնում եմ ամբողջությամբ․
«Մեծարգո պարոն Մուրադյան,
Սիրով հայտնում ենք Ձեզ, որ ս.թ սեպտեմբերի 27-ից հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ընթացքում «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկում, կամավորական սկզբունքով և անմնացորդ նվիրումով բուժական աշխատանքներին մասնակցել են ԵՊԲՀ (նաև կլինիկական օրդինատուրայի) ներքոնշյալ ուսանողները՝
1) Աննա Ազատի Բալոյան, 09.10-20.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
2) Մանե Մինասի Սարգսյան, 09.10-20.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
3) Վարդան Սամվելի Քոչարյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,
4) Քնարիկ Արտավազդի Մարտիրոսյան, 05.10-01.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,
5) Աղունիկ Արտյոմի Մկրտչյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,
6) Ժիրայր Սիմոնի Թորոսյան, 05.10-30.10.2020թ. նյարդաբանական բաժանմունք,
7) Ռաֆայել Աշոտի Անտոնյան, 02.10-01.11.2020թ վիրաբուժական բաժանմունք,
8)Մարիամ Ալբերտի Գալուստյան, 03.10-30.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
9) Սերոբ Գևորգի Պետրոսյան, 01.10-13.10.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
10) Ռուբեն Վարդանի Թորոսյան, 02.10-24.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
11) Հայկ Արմենի Եղիկյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,
12) Կարոլինա Արայի Գասպարյան, 05.10-30.10.2020թ. ընդունման բաժանմունք,
13) Նունե Գեղամի Գրիգորյան, 06-10-30.10.2020թ. ընդունման բաժանմունք,
14) Դավիթ Եղիշեի Բաղդասարյան, 05.10-01.12.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
15) Հայկ Հարությունի Մելքոնյան, 01.10-30.10.2020թ. վիրաբուժական բաժանմունք:
Այդ կարճ ժամանակահատվածում նրանք արեցին ամեն հնարավորն ու անհնարինը կատարելով բազմաբնույթ բուժական և խնամքի աշխատանքներ: Նրանք ամենուր էին, ցանկացած բաժանմունքում՝ որտեղ օգնություն և աջակցություն էր պետք, հաճախ նաև գիշերում էին հոսպիտալում:
Հպարտ ենք այդպիսի երիտասարդներ ունենալու համար:
Շնորհակալ ենք Ձեզ և ԲՈՒՀ-ի ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին այդպիսի հրաշք սերունդ կրթելու և դաստիարակելու համար: Իրենց պահվածքով և կատարած աշխատանքով նրանք ապացուցեցին, որ ճիշտ են ընտրել իրենց մասնագիտությունը»։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։