ԳլխավորԼուր

Netflix-ը յուրաքանչյուր շաբաթ մեկ ֆիլմ կթողարկի ամենահայտնի աստղերի մասնակցությամբ

Զենդայա

Netflix սթրիմինգային ծառայությունը խոստացել է 2021-ին յուրաքանչյուր շաբաթ մեկ ֆիլմ թողարկել։

«Netflix-ը յուրաքանչյուր շաբաթ ձեզ նոր ֆիլմ կառաջարկի՝ ամենահայտնի աստղերի մասնակցությամբ»,-նշված է ընկերության կայքում։

Նոր ֆիլմերի շարքում նշվում են Զակ Սնայդերի «Մեռածների բանակը», Պաոլո Սորենտինոյի «Աստծո  ձեռքը», Ադամ Մակքեյի «Մի նայիր վերեւ», Սեմ Լեւինսոնի «Մալկոլմն ու Մարին», Ջեյն Կեմպիոնի «Շան ուժը» եւ այլն։

Ֆիլմերում կտեսնեք այնպիսի աստղերի, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Դուեյն Ջոնսոնը, Զենդայան (լուսանկարում), Իդրիս Էլբան, Ռայն Ռեյնոլդսը, Մերիլ Սթրիփը, Ջեյք Ջիլենհոլը։

Comment here