ԳլխավորԼուր

Բժշկականի 3 ուսանողի տրամադրվել է դրամական օժանդակություն

Ավետիս Պուլուզյան

Բժշկական համալսարանի 3 ուսանողի տրամադրվել է դրամական օժանդակություն՝ «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, տեղեկացնում են ԵՊԲՀ-ից։

Ապագա բժիշկներ Ալյոնա Բաղդասարյանի (4-րդ կուրս), Լիա Ադամյանի (3-րդ կուրս) թեկնածությունն առաջարկվել է Արցախի կրթության և գիտության նախարարության կողմից, իսկ Էդուարդ Ավանեսյանն (3-րդ կուրս) ընտրվել է ուսանողների խորհրդով: Շահառու ուսանողները դառնում են ծրագրի մասնակից՝ իրենց կողմից ներկայացված բնութագրերի հիման վրա:

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն արդեն հավաքագրել է ֆինանսական բավարար միջոցներ (շուրջ 5,5 մլն դրամ), սովորողներից յուրաքանչյուրին հատկացրել է 500 հազար դրամի չափով օժանդակություն:

Անմահացած հերացիական, ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող Ավետիս Պուլուզյանի ծնողները՝ ի հիշատակ իրենց զավակի, բարեգործական գործունեության շրջանակում նախատեսում են ուսման և կեցության ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր տարի միջոցներ տրամադրել Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին:

Բարեգործական կազմակերպությունը գումարի մյուս մասը ձևակերպվել է որպես բանկային ավանդ և ստացված տարեկան հասույթի միջոցներով նախատեսվում է ամեն տարի կրկնել այս ծրագիրը:

Comment here