Ավարտվեց մարտի 28-ին մեկնարկած տեսահոլովակների «Ուսանողական» մրցույթը։
Usanogh.am-ի ստացված տեսանյութերից կայքում հրապարակվեցին ու սոցցանցերում տարածվեցին 2-ը՝ ԵՊԲՀ ուսանողուհի Միլենա Կիրակոսյանի և «Գլաձոր» համալսարանի ուսանողուհի Սիրվարդ Խաչատրյանի աշխատանքները։ Հաղթողը պետք է որոշվեր Usanogh.am-ի յութուբյան ալիքում, սոցիալական ցանցերում (Facebook, Instagram) ու Usanog/Ուսանող ֆեյսբուքյան խմբում ստացած հավանումների հանրագումարով։
Ապրիլի 16-ի ժամը 18.00-ի դրությամբ սոցցանցերում գրանցված արդյունքներն են՝
Միլենա Կիրակոսյան–Facebook` 173, Instagram` 69, Youtube` 14 , Usanogh/Ուսանող խումբ` 10 , ընդհանուր՝ 266 հավանում:
Սիրվարդ Խաչատրյան– Facebook` 7, Instagram` 43, Youtube` 24, Usanogh/Ուսանող խումբ` 7, ընդհանուր՝ 81 հավանում։
20 հազար դրամ պարգեւավճարը կփոխանցվի Միլենա Կիրակոսյանին:
Շնորհակալություն աղջիկներին՝ մասնակցության համար։