Մոդելային կազմվածքով, երաժշտական տվյալներ ունեցող աղջիկներին բացահայտելու և հանրությանը ներկայացնելու նպատակով Հայաստանում կանցկացվի Miss Singer Armenia երաժշտական մրցույթը:
Մրցույթը նախատեսված է իրականացնել հեռուստատեսային ձևաչափով:
Նախագծի համակարգող Արմինե Մուրադյանը հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մրցույթը մեկնարկում է «Միսս Երևան» Փրոդաքշնի և «21 TV» հեռուստաընկերության համատեղ ջանքերով։ Նախ կանցկացնեն քասթինգ, որին կարող են մասնակցել 15-30 տարեկան աղջիկները։ Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն 24 մասնակցին, որոնց հետ մեկ ամիս աշխատանքներ կտարվեն։ Մասնակիցները կկատարեն հայտնի հիթերի cover տարբերակները:
«Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցներն ունենան հմայիչ արտաքին, երաժշտական ունակություններ, գեղեցիկ ձայն»,-նշեց նա:
Miss Singer Armenia հեռուստաշոուի հաղթողը որպես մրցանակ կունենա սեփական երգը, որի հիման վրա տեսահոլավակ կնկարահանվի:
Comment here
You must be logged in to post a comment.