ԳլխավորԼուր

Գիտական զեկուցումների մրցույթ՝ Արտաշես Քալանթարյանի 90-ամյակի առթիվ

Արտաշես Քալանթարյան

2021թ. սեպտեմբերի 16-ին լրանում է անվանի գրող, հրապարակախոս, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բաժնի առաջին շրջանավարտ Արտաշես Քալանթարյանի 90-ամյակը (1931-1990 թթ.): Այդ առիթով Ա. Քալանթարյանի ընտանիքը նախատեսել է մրցանակաբաշխություն, որը կկայանա սեպտեմբերի 16–ին, ժամը 13:00-ին Ե. Չարենցի սրահում, հայտնում են ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետից։

Ա. Քալանթարյանի ստեղծագործություններին նվիրված գիտական զեկուցումները ժյուրիի կողմից կարժանանան դրամական և խրախուսական մրցանակների (3 դրամական մրցանակ՝ 200.000-ական ՀՀ դրամ, մինչև 10 խրախուսական մրցանակներ):

Ա. Քալանթարյանի հրապարակախոսական գրքերին կարող եք ծանոթանալ kalantarian.org/artashes կայքում:

Զեկուցումները պետք է ներկայացնել մինչև սեպտեմբերի 6-ը, ժամը 18:00-ն, 410 սենյակ: Մասնակցել ցանկացողների հետ հանդիպումը կկայանա ս/թ օգոստոսի 18-ին, ժամը 11:00-ին, դեկանի աշխատասենյակում:

Գիտական զեկուցումների թեմաներն են.

1. Ա. Քալանթարյանը՝ հետաքննող լրագրող և ֆելիետոնիստ («Խղճի գիշերային այցը»):

2. Հայրենադարձություն և արտագաղթ («Բացեք ձեր աչքերը»):

3. «Իսկ դու որտե՞ղ էիր» ստեղծագործության մոտիվներով տեսանյութի պատրաստում (տեսաուղերձ գրքի հերոսին կամ հեղինակին):

Մրցութային հանձնաժողով

 

Comment here