Այսօր Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել «Ջուր, անտառ, եղանակ» խորագրով ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրումը՝ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի կողմից։
Մրցույթի շրջանակներում ավելի քան 300 երեխաներ ՀՀ տարբեր մարզերից և Արցախից ներկայացրել էին իրենց նկարչական թեմատիկ աշխատանքները։
Մրցույթի պահանջներին համապատասխան ամենաշատ հավանում ստացած նկարը պետք է ճանաչվեր հաղթող: Սակայն, հաշվի առնելով մասնակիցների ակտիվություննը, որոշվեց համեմատաբար մեծ թվով հավանում ստացած երկու նկարների հեղինակների ևս մրցանակներ շնորհել:
Մրցանակների արժանացած փոքրիկ նկարիչներն են՝
1. Խաչատրյան Նարեն -13 տարեկան (1.100 հավանում)
2. Միրզոյան Նատալին — 8 տարեկան (969 հավանում)
3. Ավագյան Նարեկը — 13 տարեկան (654 հավանում)