ԳլխավորԼուր

Երվանդ Թերզյանի անվան 2022թ. գիտական մրցույթի հաղթողները

Հայտնի են Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) Երվանդ Թերզյանի անվան 2022թ. գիտական մրցույթի հաղթողները։

ԳԿՀԱՀ փորձագիտական հանձնախմբին ուղղված 139 հայտերից 2022թ. մրցույթի հաղթող են ճանաչվել 27 գիտական խմբեր, որից 2-ը ՀՀ ԿԳՄՍՆ գիտական կոմիտեի և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի դրամաշնորհառուներն են, 1-ը արժանացել է անվանի քիմիկոս Ներսես Գրիգորյանի անվան հատուկ մրցանակի։

Արդեն 22 տարի գործող մրցույթին մասնակցել են 3167 գիտական խմբեր: Գիտական դրամաշնորհի արժանացած հետազոտական խմբերի աշխատանքների ընդհանուր թիվը հասել է 679-ի:

Համաձայն մրցույթի պայմանների` հաղթող ճանաչված բոլոր խմբերը առաջիկա մեկ տարում իրենց ներկայացրած ծրագրերը կյանքի կոչելու համար կստանան 5․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի Երվանդ Թերզյանի անվան 2022թ․ դրամաշնորհի մրցանակակիրները․

Մարինա Աղայան – Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)
Սարգիս Աղայան — Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն (ՀՀ ԳԱԱ)
Ալվարդ Անտոնյան — Բիոքիմիայի ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)
Վահրամ Առաքելով — Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)
Հրանուշ Ավագյան – Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)
Դիանա Ավետյան – Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)
Սարգիս Գասպարյան – Իկրանետ միջազգային կազմակերպություն (ՀՀ ԳԱԱ)

Արև Ղարիբյան – Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
Նարինե Ղազարյան – Պրոֆեսոր Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Անահիտ Ղուկասյան — Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)
Նարինե Գրիգորյան – Արցախի գիտական կենտրոն (ՊՈԱԿ)
Հայարփի Սիմոնյան – Երևանի պետական համալսարան
Աննա Հովհաննիսյան — Պրոֆեսոր Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Աննա Կարապետյան — Երևանի պետական համալսարան

Հայկանուշ Կոլոյան — «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
Հռիփսիմե Մկրտչյան — Ա․Ի․ Ալիխանյանի անվ․ ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)
Լուսինե Կարապետյան — Երևանի պետական համալսարան
Գեորգի Պապով – Երևանի պետական համալսարան
Մարիամ Պետրոսյան — Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)
Տիգրան Պետրոսյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

Ֆլորա Սարուխանյան — Բիոքիմիայի ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)
Անահիտ Սեդրակյան — Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)
Թորգոմ Սեֆերյան — Բիոքիմիայի ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)
Ստեփանյան Անի — Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)

ՀՀ ԿԳՄՍՆ գիտական կոմիտեի և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի դրամաշնորհի արժանացած գիտնականները․

Հասմիկ Պողոսյան — Ա․Ի․ Ալիխանյանի անվ․ ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)
Հայկ Զաքարյան — Երևանի պետական համալսարան

Անվանի գիտնական Ներսես Գրիգորյանի անվան հատուկ մրցանակը․

Արեգ Միքայելյան – Բյուրականի Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարան (ՀՀ ԳԱԱ)