Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Ե․ Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է համահայկական մրցույթ դպրոցականների համար։
Մրցույթի շրջանակում դպրոցականները Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը պետք է վերարտադրեն նկարի, ձեռագործության, անիմացիաների (մուլտիպլիկացիա) կամ քանդակի տեսքով:
Հաղթողին կտրվի հնարավորություն՝ օգտվելու թանգարանի կողմից պատրաստված անակնկալից։
Աշխատանքները կարող եք ուղարկել Ե․ Չարենցի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջին կամ charents.museum@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը։
Աշխատանքների արդյունքները հանձնաժողովի կողմից կամփոփվեն մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը։
Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ 010 53 14 12, 010 53 55 94։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։