ԳլխավորԼուր

Վանաձորի պետական համալսարանը հրավիրում է աշխատանքի

Վանաձորի պետական համալսարան, ՎՊՀ

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գրադարանի «Մատենագետ» թափուր պաշտոնի մրցույթի հայտերի ընդունում

Կազմակերպություն «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Պաշտոնի անվանում՝ «Մատենագետ»

Աշխատանքի վայր ք․Վանաձոր, Տիգրան Մեծի 36

Աշխատաժամանակ Լրիվ (1 դրույք)

Աշխատավարձ 100. 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ

Դիմելու վերջնաժամկետ 28. 09. 2020 թ.

Աշխատանքի նկարագիր

Գրադարանի «Մատենագետը»

1. իրականացնում է հնատիպ գրականության պահպանման և սպասարկման աշխատանք։
2. Տարբեր նյութական կրիչներով համալրում, գրանցում, հաշվառում, մշակում, դասակարգում, գրացուցակագրում, բաշխում, սպասարկում և պահպանում է տպագիր նյութերը, կազմակերպում է տեղեկատու մատենագիտական աշխատանքներ։
3. Կազմակերպում է տեղեկատու մատենագիտական աշխատանքներ, որոնում է տեղեկույթ, ընտրում, վերլուծում և ավանդական կամ էլեկտրոնային եղանակով տրամադրում դրանք։
4. Մասնակցում է գրադարանային գործընթացների ավտոմատացմանը, ավտոմատացված տեղեկատվական համակարգերի շահագործմանը, կիրառմանը և տեղեկատվական ապահովման մասով դրանց կատարելագործմանը։
5. Կատարում է գրադարաններից և այլ տեղեկատվական ֆոնդերից օգտվողներին սպասարկելու, նրանց համար տեղեկանքներ, վերլուծություններ և այլ փաստաթղթեր կազմելու, նրանց հետաքրքրող տեղեկատվության առկայությանը և ստացմանը, ֆոնդերից օգտվելու կանոններին վերաբերող խորհրդատվություն մատուցելու աշխատանքներ։
6. Կազմակերպում է գիտամեթոդական աշխատանքներ, մատուցում խորհրդատվություն։
7. Կատարում է գրքերի գրանցում և դասակարգում գույքագրման մատյաններում։
8. Կատարում է գնման ակտերի գրանցում գումարային մատյանում։
9. Կազմում է ուղեգիր ակտեր։
10. Ներմուծում է գույքագրման մատյանների տվյալները էլեկտրոնային քարտարանի ծրագիր։
11. Կատարում է «Մատենագետ»-ի պաշտոնի անձնագրով հաստատված այլ գործառույթներ:

Պահանջվող որակավորում

-բարձրագույն կրթություն՝ բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով,
-առնվազն 3 (երեք) տարվա ոլորտի աշխատանքային փորձ։

Պահանջվող փաստաթղթեր՝

1. դիմում՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
3. բարձրագույն կրթությունը հիմնավորող փաստաթղթի պատճեն,
4. աշխատանքային գործունեության անհրաժեշտ տևողությունը հիմնավորող փաստաթղթի պատճեն,
5. 3×4 (սմ) չափի երկու լուսանկար,
6. ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ։

Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Դիմելու կարգը և ժամանակացույցը

Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2020 թ. սեպտեմբերի 3-ից սեպտեմբերի 28-ըաշխատանքային օրերին՝ ժամը 08։45  17։45 ժամանակահատվածում, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք, «Ընդհանուր բաժին»)։

Փաստաթղթերի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո տեղում կվերադարձվեն հայտատուին:

Հավակնորդների հետ տեղի կունենա հարցազրույց 2020 թ. սեպտեմբերի 30-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք)։

Արդյունքները կհրապարակվեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 2-ը:

Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի գրանցվում։

Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՎՊՀ հիմնադրամի «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնից։

Այս հայտարարության հետ կապված հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. +374 (0322) 46387, +374 (0322) 4-10-09։

Comment here