ԳլխավորԼուր

Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց . ՏԵՍԱՆՅՈւԹ

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը դարձավ չեմպիոն և նվաճեց օլիմպիական խաղերի ուղեգիր:

Նա օղակների վարժության եզրափակիչում առաջին տեղը գրավեց` հավաքելով 14,833 միավոր։

Հայաստանի հավաքականի կազմում օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանն էլ վաստակեց 14,433 միավոր ու զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ Հարություն Մերդինյանը նժույգ-թափեր վարժության եզրափակիչում, հավաքելով 14,733 միավոր, գրավեց 6-րդ տեղը: