ԳլխավորԼուր

Գնացքը հարվածել է մեքենային ու մոտ 600 մ առաջ շարժվել. կա զոհ

Ապրիլի 8-ին, ժամը 01։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով-Մխչյան ավտոճանապարհին՝ գնացքի գծերի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենան և բեռնատար գնացքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիմիտրով գյուղի ուղեփակոցի մոտ գնացքը բախվել է «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1986 թ.) և մոտ 600 մ առաջ շարժվել․ ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Comment here