Հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետությունում միասնական քննությունների չորրորդ օրն էր, հայտնում է ԳԿԹ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։
Հայտագրված է 5414 դիմորդ:
ԳԹԿ-ն հրապարակել է թեստերն ու պատասխանները։
Հիշեցնենք, որ քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 22-ին, նաև ուղարկվելու են դիմորդների էլեկտրոնային հասցեներին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ 09.00-ից մինչև ժամը 18.00-ն:
Միասնական քննությունների հաջորդ օրը հունիսի 21-ն է. դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» ու «Ֆիզիկա» առարկաներից։
Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 24-ն է։
Հիշեցնենք, որ այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ:
2022/2023 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ