ԳլխավորԼուր

Լուսանկարների մրցույթ՝ Մաթեմատիկայի միջազգային օրվան ընդառաջ

Մաթմատիկա

Մաթեմատիկայի միջազգային օրվան`մարտի 14-ին ընդառաջ, մեկնարկում է «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթը #ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում է: Այն նախաձեռնել են ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը` ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ։

Մարտի 3-9-ը մրցույթի մասնակիցները պետք է ինստագրամյան անձնական էջերում տեղադրեն իրենց հեղինակած լուսանկարները, որոնք կարտացոլեն մաթեմատիկայի գոյությունը կամ մաթեմատիկային առնչվող բանաձևերն առօրյա կյանքում։ Անհրաժեշտ է կցել նաև նկարագրություն, թե ինչի մասին է լուսանկարը՝ պարտադիր գործածելով #ՄԱԹԵՄարդ ու #MATEMard հեշթեգերը։ Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3MgjYmx ։

Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան մարտի 14-ին` Մաթեմատիկայի միջազգային օրը նախատեսվող ցուցահանդեսի ընթացքում, որը տեղի կունենա Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC foundation): Լավագույն լուսանկարների հեղինակները կստանան հատուկ մրցանակներ։