Վաղը հանրապետությունում քննական օր է՝ 4952 դիմորդ «Մաթեմատիկա» է հանձնելու, նրանցից 1975-ը՝ Երևանում, 2977-ը՝ մարզերում, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Քննական կենտրոնները 41-ն են, 15-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում։
Դիմորդները քննական կենտրոններում պետք է լինեն 09․00, քննությունը սկսվելու է 10․00-ին, տևելու է 3 ժամ։
Երևանի քննական կենտրոնները
- թիվ 118 ավագ,
- թիվ 135 հիմնական,
- թիվ 14 հիմնական,
- թիվ 155 հիմնական,
- թիվ 166 հիմնական,
- թիվ 168 հիմնական,
- թիվ 170 ավագ,
- թիվ 189 ավագ,
- թիվ 190 ավագ,
- թիվ 20 հիմնական,
- թիվ 200 հիմնական,
- թիվ 29 ավագ,
- թիվ 35 հիմնական,
- թիվ 57 հիմնական և
- թիվ 88 հիմնական դպրոցներ։
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան կամ ներկայացնել առցանց:
Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության համար այս փուլում հայտագրվել է 15 970 դիմորդ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews