ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Մաթեմատիկա»-ից

Դիմորդ, քննություն

Վաղը՝ հունիսի 16-ին, «Մաթեմատիկա»-ի միասնական քննության օրն է, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

5018 դիմորդ մաթեմատիկա է հանձնելու, որից 3108-ը մարզերում, 1910-ը՝ մայրաքաղաքում:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հիշեցնում է` քննության ժամանակ օգտվել կարելի է միայն պարզագույն հաշվիչներից։ Բարդ սարքեր քննասենյակ տանելն արգելվում է։

Գործելու է 38 քննական կենտրոն՝ 13-ը Երևանում, 25-ը՝ մարզերում:

Երևանի քննական կենտրոնները

  • թիվ 11 հիմնական դպրոց, 160,
  • թիվ 14 հիմնական դպրոց, 160,
  • թիվ 29 ավագ դպրոց, 180,
  • թիվ 57 հիմնական դպրոց, 120,
  • թիվ 88 հիմնական դպրոց, 131,
  • թիվ 118 ավագ դպրոց,120,
  • թիվ 135 հիմնական դպրոց,120,
  • թիվ 155 հիմնական դպրոց,179,
  • թիվ 168 հիմնական դպրոց, 140,
  • թիվ 170 ավագ դպրոց, 120,
  • թիվ 189 ավագ դպրոց, 200,
  • թիվ 190 ավագ դպրոց, 140
  • թիվ 200 հիմնական դպրոց, 140 դիմորդ:

Հիշեցնենք, որ հաջորդ քննությունը «Հայոց լեզու և հայ գրականություն»-ն է հունիսի 20-ին։

Միասնական քննությունների երկրորդ փուլում հայտագրվել է 13 հազար 456  դիմորդ։