ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» կհանձնեն

Դիմորդները քննություն են հանձնում

Վաղը՝ հունվարի 28-ին, ձմեռային միասնական քննությունների 4-րդ օրն է: 827 դիմորդ «Ֆիզիկա» է հանձնելու, 1087-ը՝ «Հայոց պատմություն», հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Ֆիզիկա» առարկան մարզերում հայտագրել է 464 հոգի, Երևանում՝ 363-ը, «Հայոց պատմություն» հայտագրողները մարզերում 733-ն են, մայրաքաղաքում՝ 354-ը: Քննական կենտրոնները 20-ն են, 14-ը՝ մարզերում և 6-ը՝ մայրաքաղաքում: