ԳլխավորԼուր

Մեկնարկեց 2021 թվականի դատախազի թեկնածուների առաջին քննաշրջանը

Ապրիլի 9-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննությունը, տեղեկացնում են ակադեմիայի լրատվական ծառայությունից։

Օրեր առաջ է ավարտվել ունկնդիրների ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդում է ընդհանուր մասնագիտական դասընթացներ ընդգրկող միասնական քննությունը՝ թեստային եղանակով: Քննության մեկնարկից առաջ ունկնդիրներին հանդիպեց Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և հաջողություն մաղթեց նրանց:

Դատախազների թեկնածուների այս խմբի մասնագիտական պատրաստումը, համաձայն Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս և 2 շաբաթ՝ փետրվարի 22-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի 8-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1026 ակադեմիական ժամ է:

Քննությունն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

Comment here