ԳլխավորԼուր

«Մաթեմատիկա»-ի քննության նախնական արդյունքները

Հունիսի 17-ին բուհական միասնական քննությունների չորրորդ օրն էր։ Հանրապետության 38 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։

ԳԹԿ-ն ներկայացրել է նախնական արդյունքները։

Հայտագրվել է 5414 դիմորդ, մասնակցել է 5295 (2021-ին՝ 5028)

Միջին միավորն է 11.04 (2021-ին՝ 10.47), ստանդարտ շեղումը՝ 4.14։

7.5-ից ցածր միավոր ստացածներ 1067 մարդ կամ 20.2 տոկոս (2021-ին՝ 1131 կամ 22.5 տոկոս)

18-20 միավոր են ստացել 320 մարդ կամ 6 տոկոս (2021-ին՝ 245 կամ 4.9 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 153, 19-19.75՝ 127, 20՝ 40 դիմորդ։