ԳլխավորԼուր

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը հանդիպել է ունկնդիրների հետ

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը հանդիպել է ունկնդիրների հետ

Մարտի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացումներով դատավորների թեկնածուների հավակնորդներին:

Ուսուցման ծրագրով նախատեսված առաջին քննաշրջանից առաջ ռեկտորը հանդիպում է ունկնդիրներին, ծանոթացնում քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, այդ թվում՝ արդյունքների բողոքարկման ընթացակարգին, ինչպես նաև պատասխանում հետաքրքրող հարցերին:

Առաջին քննությունը, որն անցկացվելու է թեստային եղանակով, նախանշված է մարտի 17-ին: