ԳլխավորԼուր

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել Սերգեյ Առաքելյանը

Հունիսի 18-ին տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստ՝ ռեկտորի ընտրության համար։

Ինչպես տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի Համագործակցության և հանրային կապերի բաժնից, ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով՝ կառավարման խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին:

Հավելենք, որ նա ռեկտոր էր ընտրվել նաեւ 2016 թ․ հունիսի 28-ին։

Comment here