ԳլխավորԼուր

Մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի ուսումնական տարին

Փետրվարի 22-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրների՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը, տեղեկացնում են ակադեմիայի լրատվական ծառայությունից: Ուսումնական գործընթացը մեկնարկեց «ՀՀ սահմանադրական իրավունքի գիտության և սահմանադրական արդարադատության արդի միտումներ» դասընթացով: Այս տարի ունկնդիրների թվում են դատախազի 31 թեկնածու. նրանցից մեկը Արցախի Հանրապետությունից է:

Մասնագիտական պատրաստումը, համաձայն Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս և 2 շաբաթ՝ մինչև 2021 թ. հոկտեմբերի 8-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1026 ակադեմիական ժամ է:

Comment here