Նոյեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2022 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմներ ստացան Ակադեմիայի 21 ունկնդիրներ:
Ռեկտորը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ դիպլոմների հանձնման այս արարողությունը Ակադեմիայի համար հերթական, բայց ոչ շարքային միջոցառում է: «Արդարադատության համակարգում ամենապատասխանատու գործառույթը հենց դատավորներն են իրականացնում»,-նշեց ռեկտորը՝ շեշտելով դատավորի առաքելության կարևորությունը:
Շրջանավարտներից Սյուզաննա Պողոսյանը և Մակար Կիրակոսյանը հանդես եկան ելույթներով և իրենց հերթին երախտագիտություն հայտնեցին ռեկտորին, Ակադեմիայի անձնակազմին ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու համար: